Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է`

Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին, կիսապատրաստի, հում և պատրաստի սննդամթերքների պահպանման պայմաններին:

Սննդի հետ շփվելուց առաջ, ինչպես նաև պատրաստման ընթացքում, հաճախակի ձեռքերը լվանալ օճառով՝ օգտագործելով միայն խմելու ջուր:

Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու հոսող ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր: Պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ 72 ժամից ոչ ավելի:

Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:

Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի՝ կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել:

Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը:

Խորհուրդ չի տրվում հղիներին և երեխաներին սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ:

Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է` չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ